News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը «Կվանմյոսոն-4» արբանյակի հաջող արձակման տեղեկատվության մեջ օգտագործել է հրթիռի նոր անվանումը, որը նույնանուն է արբանյակի անվանը՝ «Կվանմյոսոն», այն թարգմանաբար նշանակում է «Պայծառ աստղ»։

««Կվանմյոսոն» հրթիռակիրն արձակվել է Փհյոնան Պուկտո նահանգի Չհոլսան բնակավայրի մոտ գտնվող Սոհե տիեզերակայանից, թետրվարի 7-ին ժամը 09.00-ին»,-ասված է հաղորդագրությունում։

Հրթիռի տեսակն ու մոդիֆիկացիան չի նշվում։ Հրթիռի ընկնելու վայրի վերլուծություն կատարելով ճապոնացի զինվորականները եզրակացրել են, որ արձակված հրթիռը «Ընհա-3» հրթիռակիր կատարելագործված մոդիֆիկացիան է։ Այն «Տեպհոդոն-2» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի քաղաքացիական տարբերակն է, որի հեռահարությունը 1013 հազար կմ-ի սահմաններում է։

Հարավային Կորեայի հետախուզական վարչությունը արբանյակի քաշը գնահատել է 200 կգ, ինչը 2 անգամ մեծ է, քան այն արբանյակինը, որը Փհենյանը 2012-ին դուրս էր բերել ուղեծիր, հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը։

Գերատեսչությունը հույս ունի, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կկարողանա հաստատել՝ արդյոք դա սովորական արբանյակ է եղել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Նշենք, որ ԿԺԴՀ-ն այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 09.01-ին «Սոհե» տիեզերակայանից բալիստիկ հրթիռ է արձակել։ 10 րոպե անց հրթիռն անցել է Օկինավա պրեֆեկտուրայի օդային տարածքով։ Ավերածությունների մասին տեղեկատվություն չկա։ Հրթիռից 4 կտոր է պոկվել։ Փորձագետները նշում են, որ հրթիռը 4-րդ կտորն ընկել է Հյուսիսային Կորեայի ջրերի սահմաններից դուրս, ինչը կարող է վկայել համակարգի աշխատանքի խափանման մասին։

Այդ առթիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ է հրավիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ