News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանը մեկնել է Գերմանիա`  բուժման նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվելի կինը` Էմմա Եղիազարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանի բուժման համար Երեւանի Հյուսիսային պողոտայում մի քանի անգամ կազմակերպվել է դրամահավաք:

Սամվելի բուժման հավանականությունը Գերմանիայում 80-90 տոկոս է:

Սամվելը ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում և արդեն երեք տարի գամված է անվասայլակին։

Տպել
Ամենաշատ