Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին եւ խոչընդոտում են երթեւեկությանը. անհրաժեշտ է օգնություն.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն:
Փրկարարները ճանապարհի երթեւեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը: