News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մասնակցությամբ օրերս քննչական գործողություններ են կատարվել: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը` նշելով, որ դեռ չի ցանկանում բարձրաձայնել թե մասնավորապես ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Շիրխանյանի մասնակցությամբ քննչական գործողություն իրականացնելու վերաբերյալ, որը բավարարվել էր:

Նշենք, որ պաշտպանների ներկայացրած մյուս միջնորդությունը` Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, մերժվել էր:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ