News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015թ-ին  Երեւանի, Կոտայքի,  Արմավիրի, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի 3617 աշակերտների համար  «Հայաստան ծառատունկ ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) անցկացրել է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով։

«Մենք համոզված ենք, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, երբ երկրում առկա է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սահմանափակ իրազեկվածություն: Բնապահպանական կրթության ծրագրի միջոցով  «Էյ Թի Փի»-ն փորձում է կրթել այնպիսի պատասխանատու սերունդ, որը հոգ կտանի շրջակա միջավայրի մասին եւ կպաշտպանի այն»,-  ասել է բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը:

Դասընթացներն անցկացվել են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող Կարինի տնկարանի տարածքում եւ Մարգահովիտ գյուղում  գտնվող երկու կրթական կենտրոններում: Այստեղ աշակերտները սովորել են ճիշտ կոմպոստացում իրականացնել, ծառեր տնկել, պատվաստել եւ խնամել, օրգանական եղանակով պայքարել միջատների դեմ, խնամել մեղուներին եւ մաքուր ու անվտանգ բանջարեղեն աճեցնել:

Տպել
Ամենաշատ