News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մեղվաընտանիքների ոչնչացման հարցում մեղավոր են եվրոպական մեղուները:

Գիտնականները մեղուների շրջանում համաճարակի տարածման հիմնական պատճառը կոչել են միջատների համաշխարհային առեւտուրը, որը հանգեցնում է Varroa destructor մակաբույծ լվերի տարածմանը:

Մասնագետների կարծիքով, լվերի տարածման ուղղությունը պայմանավորված է ոչ թե բնական, այլ արհեստական պատճառներով, հիմնականում՝ մեղուների առեւտրով: Varroa destructor-ի աղբյուրը նրանք համարում են Եվրոպան, որտեղից այն տարածվում է Հյուսիսային Ամերիկայում եւ Նոր Զելանդիայում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Գիտնականներն առաջարկում են համաճարակի դեմ պայքարել անասնաբուժական վերահսկողության սահմանմամբ: Ամերիկացի ֆերմերների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ 2014 թվականի ապրիլից մինչեւ 2015-ի ապրիլն ԱՄՆ-ի մեղվաընտանիքների շուրջ 40%-ը ոչնչացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ