Մոսկվայի բնակելի շենքերից մեկի դռնապանն աղբատար խողովակում նորածին են հայտնաբերել:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով, դռնապանն առավոտյան շենքի աղբանոցի տարածքից տարօրինակ ձայն է լսել: Երեխային գտնելուց հետո նա զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է երեխայի մորը. նա ԱՊՀ-ի ասիական երկրներից մեկի քաղաքացի է:
Ըստ LifeNews-ի, մեկ օր առաջ ծնված երեխային 38-ամյա մայրը նետել է աղբատար խողովակը: