Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 35-ամյա Ա. Ա.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.21-ին, մարվել` 19.31-ին: Չավուշի փողոցում` «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 030 ՍՏ 65 համարանիշով ավտոմեքենան։