News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում օդանավակայանի երկու աշխատակցի են ձերբակալել, որոնց կասկածում են A321 ուղեւորատար ինքնաթիռ ռումբ փոխադրելուն օգնելու մեջ:

Ավելի վաղ աֆրիկյան երկրի իշխանությունները խոստովանել էին, որ Daallo Airlines ավիաընկերության օդանավում պայթուցիկ սարք է գործի դրվել:

CNN-ի փոխանցմամբ, ռումբը դյուրակիր համակարգչում է եղել: Տեսահսկման խցիկներն արձանագրել են այն պահը, երբ օդանավակայանի աշխատակիցներից մեկը համակարգիչը փոխանցել է գործընկերոջը: Վերջինն իր հերթին համակարգիչը տվել է Աբդուլլահի Աբդիսալամ Բորլեհ անունով մի տղամարդու, որը, ենթադրաբար, այն օդանավ է բարձրացրել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սոմալիի իշխանությունները հակված են կարծել, որ պայթյունի հետեւում կանգնած է «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Մոգադիշոյից Ջիբութի ուղեւորվող օդանավում թռիչքից կարճ ժամանակ անց պայթյուն է որոտացել եւ հրդեհ բռնկվել: Մեկ մարդ՝ համակարգիչն օդանավ տարած Բորլեհը, զոհվել է, երկու հոգի տուժել: Ինքնաթիռը վերադարձել է Մոգադիշոյի օդանավակայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ