News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հարավկորեական հետախուզության հայտարարությունները համեմատել է «Հայկական ռադիո»-ի տեղեկատվության հետ: Twitter-ի իր էջում նա այսպես է մեկնաբանել Սեուլի դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, մասնակցել է Հյուսիսային Կորեայի կողմից այսօր արձակված հրթիռակրի կառուցմանը:

«Հարավային Կորեայի հետախուզության հայտարարություններն իրենց հումորայնությամբ վերջին շրջանում ավելի շատ «Հայկական ռադիո»-ն են հիշեցնում»,- գրել է Ռոգոզինը:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռն արձակել է փետրվարի 7-ին: Ռյոնհապ գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզությանը, հաղորդել է, որ հրթիռի որոշ բաղադրիչներ, իբր, կարող էին բերված լինել Ռուսաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ