News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգությանա խորհուրդը միաձայն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն ու պատասխան միջոցներ ենթադրող բանաձեւ ընդունելու պատրաստակամություն հայտնել: Այս մասին լրագրողներին հայտարարել է փետրվարին ԱԽ-ում նախագահող Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը:

Նրա խոսքով, Փհենյանի կողմից հրթիռի արձակումն ու հունվարի սկզբին միջուկային փորձարկումներն Անվտանգության խորհրդի բանաձեւերի «լուրջ խախտումներ են»:

«ԱԽ անդամները նոր բանաձեւ կընդունեն, որն այդ լուրջ խախտումների պատասխան միջոցներ կնախատեսի»,- ասել է դիվանագետը:

Ըստ ՏԱՍՍ-ի, համապատասխան փաստաթուղթը հավանության կարժանանա առաջիկա մի քանի օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ