News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Ցողամարգ (բուք), Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները եւ Դիլիջանի ոլորանները:

Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր» (ձնաբուք), Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ-ին (Մեղրիի սար), Լոռու մարզում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սեւան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում եւ Վարդենիսում բուք է:

Կապան-Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաեւ Ճամբարակ քաղաքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ