News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թայվանում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 34-ի, եւս 515 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհի մասին: Զոհերի մեծ մասի մարմինները գտել են Թայնան քաղաքում 17 հարկանի բնակելի շենքի փլատակներում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, փրկարարները փորձում են փրկել փլատակների տակ մնացած եւս 120 մարդու:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, 6.4 մագնիտուդով երկրաշարժը Թայվանում տեղի է ունեցել փետրվարի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ