News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Տիմուր այծը, որը երկու շաբաթ առաջ տուժել էր իր ընկերոջ հետ ընդհարումից, դուրս են գրել լազարեթից: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է Պրիմորյայի սաֆարի պարկի տնօրեն Դմիտրի Մեզենցևը:

«Տիմուրն ամբողջովին ապաքինվել է: Հիմա նա ապրում է այն պարկում, որով անցնում են վագրերի վանդակների մոտ գնացող այցելուները: Այծն ազատ շրջում է այցելուների կողքով»,- ասել է նա:

Տիմուրի համար բերել են Մանկա անունով էգ այծի՝ որպես Տիմուրի հավանական «հարսնացու»: Նրան տեղավորել են վայրի խոզերի վանդակում, որտեղ նա սպասելու է մրցակից «հարսնացուներին», որոնց խոստացել են ուղարկել երկրի տարբեր մարզերից: «Տիմուրը ինքն է ընտրելու իր կողակցին»,- նշել է Մեզենցևը:

Տիմուրը հայտնի էր դարձել անցած տարվա վերջին, երբ նրան բերել էին Ամուր վագրին կերակրելու համար, բայց գիշատիչը հրաժարվել էր ուտել նրան: Կենդանիները մտերմացել էին ու միասին էին ապրում մինչև հունվարի վերջ՝ մինչև նրանց միջև կատարվեց առաջին բախումը՝ այծը փորձել էր պոզահարել Ամուրին, բայց ինքն էր տուժել նրա ժանիքներից: Մի քանի օր Տիմուրն անց է կացրել անասնաբուժական կետում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ