News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 31-ից փետրվարի 8-ը Կահիրեի Ղպտի Ուղղափառ եկեղեցու Ս. Մարկոս կենտրոնում տեղի է ունեցել Կաթոլիկ-Արեւելյան Ուղղափառ միջեկեղեցական աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը:

Հունվարի 31-ին Ս. Բիշոյ վանքում հանձնախմբի անդամներին ընդունել եւ իր օրհնություններն է բաշխել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Թավադրոս Բ-ը:

Փետրվարի 1-5-ը հանձնախումբը քննարկել է Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների ծիսական ավանդության որոշ հարցեր, մասնավորապես Մկրտության ծիսակարգի ընկալման ու կատարման ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունը յուրաքանչյուր եկեղեցական ընտանիքի ավանդության շրջանակից ներս:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: 

Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվել է հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրեւ քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ