Ճապոնիայում ցանցահենները գողացել են պետական մարմինների ավելի քան 20 հազար տեղեկատվական ֆայլեր։
Գողացած փաստաթղթերի մեջ կան պաշտպանական, տեխնոլոգիական եւ քաղաքական գաղտնիքներ։ Ցանցահենների ձեռքում են հայտնվել արտասահման սարքավորումների մատակարարումների, քաղաքական գործիչների աշխատանքի եւ գրառումների մասին տեղեկություններ, տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային փոստերի գաղտնաբառեր։
Տվյալները գողացել են Emdivi վիրուսի միջոցով։ Այդ վիրուսով վարակված համակարգչից տեղեկությունները կարելի է քաշել առանց օգտատիրոջ իմացության, փոխանցում է Planet-today-ը։