News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) եւ կարգախոսի ստեղծման մրցույթ է հայտարարել:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր եւ սեւ-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաեւ 50x60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձեւաչափերով (ծրար, ձեւաթուղթ, գովազդ եւ այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, եւ հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը եւ կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) եւ մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով: Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն եւ հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձեւի, կրիչի եւ փակ ծրարի մասին տեղեկույթով: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):

Հեռախոս՝ (011) 52-39-22,

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ