News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորում երկու տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահաս Նարեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նարեկի փաստաբան Վահե Մարգարյանը:

«Նարեկը ցուցմունք է տվել եւ ասել, որ կատարվածի հետ որեւէ առնչություն չունի, հերքում է ամեն ինչ»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Նարեկը Երեւանի «Նորք» հոգեբուժական կլինիկայում ենթարկվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Հիշեցնենք, որ Նարեկը տարիներ առաջ զինվորական ծառայության մեկնելու համար Երեւանում հետազոտություն էր անցել, եւ պարզվել էր, որ մտավոր հետամնաց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անչափահասներ Նարեկն ու Սմբատը մեղադրվում են 2015թ. հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի 91-ամյա բնակչուհի Վ. Սիմոնյանին, ապա երեք օր անց էլ Վերնաշեն գյուղի 87-ամյա բնակչուհի Գ. Բարսեղյանին սպանելու եւ ոսկյա ականջօղերը հափշտակելու մեջ:

Պատանիները տվել են խոստովանական ցուցմունք: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի եւ 8-րդ կետերով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն): Նարեկն ու Սմբատը կալանավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ