Կաշառք պահանջելու կասկածանքով ձերբակալված՝ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը, որը ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կնոջ ազգականն է, ստորագրությամբ ազատ է արձակվել: Մյուս աշխատակիցն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:

Երկու աշխատակիցներին էլ մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությունը շարունակվում է: