Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրայի նահանգում հեղեղների եւ սողանքների պատճառով զոհվել է 5 մարդ, 4 հազարն էլ անօթեւան են մնացել։
«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ եւս 2 մարդ անհետ կորած է համարվում։
Տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը հայտնել է, որ մի քանի օր շարունակվող հորդառատ անձերեւների պատճառով գետերը վարարել են եւ դուրս եկել ափերից՝ հեղեղելով նահանգի մի քանի շրջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։