News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի 300 բնակիչների:

Այս մասին հայտնել է ժողովրդական աշխարհազորի ներկայացուցիչ Մահմուդ աս- Սուրջին:

«ԻՊ ջոկատները նոր կոտորածներ են կազմակերպել Մոսուլում՝ քաղաքի տարածքում մահապատժի ենթարկելով 300 մարդու»,- մեջբերում է Al Arabia հեռուստաալիքը Ասիլ ան Նուջեյֆիի ղեկավարած ռազմականացված խմբավորման ներկայացուցչի խոսքերը: Ասիլ ան- Նուջեյֆին Նայնավա պրովինցիայի նահանգապետն է, որի վարչական կենտրոնը Մոսուլն է:

Աս -Սուրջին շեշտել է, որ զոհվածների մեծ մասը ոստիկանության նախկին աշխատակիցներ ու զինծառայողներ են: Թե ինչ ժամանակահատվածում են կատարվել այդ հանցագործությունները՝ չեն նշում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ի Իրաքի աջակցության առքելությունից՝ շարունակական բռնությունների զոհերի թիվը հունվարին գրեթե 850-ի էր հասել, եւս 1450 –ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել: Համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության տվյալներով Նայնավայում անցած ամիս 55 իրաքցի է զոհվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ