News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 41-ամյա Արմեն Պ.-ին եւ 39-ամյա Արման Պ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է 1 լիտր տարողությամբ շիշ` մածուցիկ զանգվածով, «Պիրալգին» եւ «Դիմեդրոլ» դեղամիջոցների 2-ական դատարկ տուփ, «Լիդոկային» դեղամիջոցի 2 դատարկ սրվակ, 20 մլ տարողությամբ ապակյա դատարկ սրվակ, լուցկու 30 տուփ, բամբակի խծուծ՝ արնանման զանգվածով, եւ ներարկիչի ասեղ:

Արմեն Պ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածները պատկանում են Արման Պ.-ին:

Արման Պ.-ն բացատրություն է տվել, որ շշի պարունակությունը թմրամիջոց է, որը Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում պատրաստել է ինքը եւ մի մասը օգտագործել ներարկվելու միջոցով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ