Փետրվարի 7-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քառագլուխ մկանի սալջարդ, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 7-ամյա տղա:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա հարազատները հայտնել են, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Դիլիջանի թունել չհասած 1-ին կմ հատվածում` վթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն: