News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաեւ Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով: Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ:

Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ եւ ստանալ գումարը:

Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց եւ բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելուն հաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որեւէ մասնաճյուղ եւ ստանալ գումարը):

Հնարավորինս կկրճատվեն նաեւ թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները:

Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների եւ համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տպել
Ամենաշատ