News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ոստիկանները «կալանավորել են» Չաքլզ 8-րդ մականունով էգ արջամկանը սխալ կանխատեսումներ անելու համար, հայտնում է NBC Connecticut-ը։ Կենդանին Քոնեքթիքութի բնակիչներին վաղ գարուն էր խոստացել, սակայն այդ կանխատեսումից մի քանի օր անց տարածաշրջանում ձնաբուք է մոլեգնել։

Տեղի իրավապահները որոշել են կենդանուն պատասխանատվության  կոչել։ Արջամկան կալանքի  մասին ոստիկանները հայտնել են  Facebook-ում եւ տեղադրել «կալանավորված» արջամկան լուսանկարը, փոխանցում է Gazeta-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ Չաքլզ 8-րդը բանտում կանցկացնի 6 շաբաթ։ Վաղաժամ ազատման  համար 10 հազար դոլար են պահանջում, որը կտրամադրվի տեղի մանկական թանգարաններից մեկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ