Աֆղանստանի Բալհ նահանգի վարչական կենտրոն Մազարի Շարիֆ քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 3 մարդ, հայտնում է Pajhwok Afghan News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Պայթյունը որոտացել է զինծառայողների ավտոբուսի կողքին։ Միջադեպից տուժել է 18 զինվորական, փոխանցում է Gazeta-ն։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։