News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հրապարակային մարդ է, փաստաբանական գործունեության փորձ ունի, եւ ՕԵԿ-ը որոշեց պաշտպանել իր թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Ընդդիմության թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջարկը  եղավ, մենք գտանք, որ ճիշտ կլինի պաշտպանել ընդդիմության թեկնածուին, ավելի լավ էր, որ լիներ Զարուհի Փոստանջյանը: Ի՞նչ է եղել,  մեզ համար նշանակություն չունի, ինքն էլ հրապարակային մարդ է, եւ  թող ձայն տան ընտրվի եւ շատ նորմալ կլինի։ Մենք էդպիսի հակվածություն չունեինք, որ որպես կուսակցություն բերեինք առանձին ներկայացուցիչ ներկայացնեինք պայքարեինք, որովհետեւ գիտենք՝ Հանրապետականը շատ գեղեցիկ ձայների մեծամասնությամբ մշտապես անցկացնում է իր թեկնածուին»,-մեկնաբանեց Բիշարյանը։

ՕԵԿ խմբակցության ղեկավարը  շեշտեց, որ եթե դա իրենց համար ընդգծված կարեւորության հարց լիներ, իրենք իրենց թեկնածուին կառաջադրեին․ «Մեզ համար եթե խիստ ընդգծված հարց լիներ կուսակցությունը կքննարկեր թեկնածու առաջադրելու հարցը, բայց նման խնդիր չկար: Մեր սրտով էր Փոստանջյանի թեկնածությունը»,- ընդգծեց Բիշարյանը:

Դիտարկմանը, թե մի գուցե հանրության առջեւ ավելի ընդդիմադիր երեւալու համար որոշեցին Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանել, նա արձագանքեց․ «Եթե այսօր որեւէ մեկը հրապարակային մեր աշխատանքներին հետեւեր, կտեսներ, որ մեր ելույթներն ու շեշտադրումներն այնքան ընդդիմադիր են, որ դա քննարկման առարկա չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ