News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՕԵԿ խմբակցության համար ընդունելի է այն տարբերակով քվեարկության մոդելը, որը կբացառի բազմակի քվեարկությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Ցավոք, մենք տեղյակ էլ չենք՝ ինչ են քննարկում նոր Ընտրական օրենսգրքում ներառելու համար: Բոլոր տարբերակները մեզ համար քննարկման առարկա են, այն տարբերակները, որոնք հնարավորություն կտան բացառել բազմակի քվեարկությունները, մեզ համար կլինի շատ ընդունելի»,-ասաց Բիշարյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ի առաջարկած եւ այս պահին քննարկող տարբերակին, որ նույնականացման քարտով մեկանգամյա էլեկտրոնային քվեարկությունը կբացառի կեղծիքները, նա ասաց. «Փորձը ցույց տվեց, մենք էլ տեսանք, թե ինչպես բազմաթիվ մարդիկ գնացին քվեարկեցին մի քանի անգամ։ Հիմա եթե մենք կարողանանք ճիշտ համակարգ դնել, որ իսկապես կրկնակի քվեարկությունը բացառվի, մենք համաձայն կլինենք։ Հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտով մի քաղաքացին մի քանի տեղ քվեարկեց։ Հիմա ինչպե՞ս կարող ենք հավատալ մի խոսքի, երբ տեսել ենք՝ քարտերով  ինչպես է լինում քվեարկությունը։  Կեղծ գաղափարներով կերակրել, որ  մեկ անգամ քվեարկելով է լինելու, ես  հակված եմ չհավատալու ու պայքարելու  եմ դրա դեմ»,-ասաց Հեղինե Բիշարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ