News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երեւանի գլխավոր ճանապարհները եւ 72 ժամվա ընթացքում՝ երկրորդական նշանակության ճանապարհները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ս.թ. փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանիցմայրաքաղաք Երեւանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեք» ընկերությունը Երեւանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածներում եւ մայթերում:

Ներկայումս Երեւանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ եւ ավելի քան 500 աշխատակիցներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, եւ մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչեւ հաջորդ մաքրումը, «Սանիտեք» ընկերությունը հորդորում է Երեւանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին եւ դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:

«Սանիտեք»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երեւանի գլխավոր ճանապարհները եւ 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչեւ այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքներըտեղումներին զուգահեռ:

«Սանիտեք»-ը շնորհակալություն է հայտնում Երեւանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու եւ աջակցելու, երբեմն նաեւ տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար»:

Տպել
Ամենաշատ