Եգիպտոսի Բենի Սուեյֆ գավառում ուղեւորատար ավտոբուսի վթարից զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 38-ը, հայտնում է «Ալ Յաում 7» կայքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հաղորդագրության համաձայն՝ զոհերն ու վիրավորները տեղաբնակներ են։