News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՃՏՊ –ներում կա մի կատեգորիա, որը կատարվում է ոչ վարորդների եւ հետիոտնի մեղքով: Դրանք կարող են կատարվել սխալ տեղադրված կամ էլ չտեղադրված ճանապարհային նշանների, բաց լյուկերի, ավազով ու ռեագենտներով չմշակված փողոցների պատճառով: Նման ՃՏՊ-ներում հայտնված վարորդները ստիպված են լինում ինքնուրույն վերականգնել հասցված վնասը: NEWS.am -ի թղթակիցը դատապաշտպան Նիկոլայ Բաղդաասարյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե նման դեպքերում ով պետք է պատասխնատվություն կրի:

«Խնդիրն այն է,ո ր մեր պետությունում չկա փաստաթուղթ, որը որոշում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում քաղաքականությունը »,- շեշտեց դատապաշտպանը: Որպես օրինակ նա ներկայացրեց եվրոպական երկրների ու Ռուսաստանի փորձը, որտեղ նման փաստաթղթեր ընդունված են: «Հենց այդ փաստաթուղթը, հայեցակարգն է կանոնակրգում, թե ով ինչի համար է պատասխանատու: Օրինակ եթե մեր երկրում ճանապարհային նշաներ չկան կամ էլ այդ նշանները սխալ են տեղադրված, շատ դժվար է հասկանալ, թե ով է պատասխանատու դրա համար: Դատավարություններից մեկում, որին մենք մասնակցում ենք, նշանը սխալ էր տեղադրված: Սակայն քաղաքապետարանը հրաժարվում է վճարել՝ պատճառաբանելով, որ դա իր գործառույթը չէ, ոստիկանությունը նույնպես հրաժարվում է վճարել՝ հավաստիացնելով որ ոչ մի առնչություն չունի դրա հետ՝ ընդ որում վկայակոչելով քաղաքապետարանը»,- նշեց դատապաշտպանը՝ հավելելով, որ ըստ միջազգային փորձի, նման դեպքերում պատասխանատվությունը քաղաքապետարանն է կրում:

Երկրորդ խնդիրը ճանապարհային երթեւեկության սխալ կազմակերպումն է: Քաղաքների տարածքում դա պետք է լինի քաղաքապետարանի՝ իսկ բնակելի տարածքներից դուրս՝ Տրանսպորտի ու կախի նախարարության գործառույթը: Ցավոք, նման դեպքերում չգիտես ինչու պատասխանատվությունը դարձյալ միայն վարորդներն են կրում, այլ ոչ թե պետպաշտոնյաները: Մինչդեռ կան փորձագետների բազմաթիվ եզրակացություններ այն մասին, որ ՃՏՊ պատճառը չինովնիկների սխալ գործողությունները կամ անգործությունն է եղել»,- հավելել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, երրորդ խնդիրը, որը տարվա այս եղանակին հատկապես արդիական է, ժամանակին չմաքրված ձյան կամ սառույցի պատճառով կատարվող ՃՏՊ-երն են: «Այս դեպքերում նույնպես վարորդները կարող են պահանջել, որ քաղաքապետարանին պատասխանատվության կանչեն»,- նշեց դատապաշտպանը՝ դրա հետ մեկտեղ արձանագրելով, որ նման նախադեպեր, ցավոք, չկան:

Չորրորդ ու ամենամեծ խնդիրը, բաց լյուկերն են: «Ո՞վ պետք է պատասխան տա, եթե մեքենան ընկել է բաց լյուկի մեջ: Մասնավոր ֆիրման ( «Երեւան ջուրը» –խմբ.) հավաստիացնում է, որ պատասխանատվություն չի կրում, քանի որ քաղաքապետարանը ժամանակին հաշվեկշռին չի փոխանցել անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Խնդիրն այն է,ո ր Երեւանում լյուկերի մեծ մասը սխալ է կառուցված: Դրա պատճառով էլ դրանք բացվում են, վեր ցցվում բանուկ մասերում»: Նիկոյալ Բաղդասարյանը օրինակ բերեց ն սեփական պրակտիկայից մի դեպք, երբ մեքենան բաց լյուկի մեջ էր ընկել , իսկ դատավարությունն արդեն չորրորդ տարին է շարունակվում:

Ինչպես շեշտել է Նիկոլայ Բաղդասարյանը, ոչ վարորդների մեղքով կատարված ՃՏՊ-ները չի կարելի վիճահարույց համարել: «Հայաստանում շատ գործեր կան, երբ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցները ստիպված են ինքնուրույն փոխհատուցել ոչ իրենց մեղքով հասցված վնասը: Մենք խոսել ենք Գերմանիայում աշխատող դատապաշտպանների հետ: Չեմ ուզում ավելորդ անգամ հիշեցնել, թե ինչպես է այնտեղ կազմակերպված ճանապարհային երթեւեկությունը, բայց նշեմ, որ այդ երկրում բազմաթիվ գործեր կան, երբ մունիցիպալիտետն ինքն է փոխհատուցում վնասը, եթե իրենց աշխատանքի թերացման պատճառով կատարվել է վթար , կամ որեւէ մեկը տուժել է: Ցավոք մեր պրակտիկայում նման բաներ չեն կատարվում: Մեղաավոր է ով ասես, բայց ոչ քաղաքապետարանը կամ որեւէ պետական ու մասնավոր կառույց»,- ամփոփեց Նիկոլայ Բաղդասարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ