News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել է Սպիտակ տան ինտերնետի որակից եւ մաղթել է, որ իր հաջորդն այդ առումով ավելի հաջողակ լինի։

Հաղորդավարը Բարաք եւ Միշել Օբամաներին հարցրել է, թե ինչ խորհուրդ իրենք կտային ԱՄՆ հաջորդ նախագահին եւ նրա կողակցին։ «Մենք փորձել ենք լուծել տեխնիկական այդ խնդիրը նրա համար, ով կգա մեզնից հետո։ Սա հին շենք է, եւ շատ տեղերում Wi-Fi-ն ուղղակի չի աշխատում»,- ասել է Օբաման։

«Աղջիկները երբեմն իրոք նյարդայնանում են ինտերնետի պատճառով»,- ասել է Միշել Օբաման՝ նկատի ունենալով իրենց դուստրերին։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ