Հայաստանի բնակչության միայն 12 տոկոսը կարող է իրեն այսպես կոչված շոփինգ թույլ տալ։ Այս մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ խանութներում պարտադիր պետք է տեղեկություն լինի այն մասին, թե կոնկրետ որ ապրանքի վրա է զեղչը, քանի որ այդ տեղեկության բացակայությունը կարող է մոլորության մեջ գցել։ «Մեր երկրում չկա ինչ-որ պետական մարմին, որը կվերահսկեր այդ ամենը։ Կարելի է դիմել էկոնոմիկայի նախարարություն, սակայն նրան կից գործող շուկայի վերահսկման եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արդեն 4 տարի է՝ չի գործում»,- նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր սպառող պետք է զգոն լինի