News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այս երկուշաբթի, որը Գերմանիայում նշվում է որպես «Վարդագույն երկուշաբթի» վատ եղանակի պատճառով Դյուսելդորֆում չի կայացել ավանդական կառնավալային շքերթը: Համապատասպան որոշման մասին հայտարարել է հանրահայտ կառնավալի կազմկոմիտեն:

Ըստ օդերեւութաբանական կանխատեսումների՝ այս տարածքում սպասվում է քամի, որի ուգնությունը կարող է հասնել 10 բալի: Կիրակի երեկոյան եղանակային պայմանների պատճառով շքերթը հետաձգելու մասին հայտարարել էին նաեւ Դույսբուրգի, Մայնցի, Մյունսթերի, Էսսենի, Ռեքլինհաուզենի իշխանությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ Քյոլնի իշխանությունները որոշել են անցկացնել հանրահայտ կառնավալը, որը հյուրեր է հավաքում աշխարհի տարբեր երկրներից, սակայն անվտանգության նկատառումներով արգելել են շքերթին խոշոր ֆիգուրաներով , դրոշներով կամ պաստառներով մասնակցելը:

Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում «Վարդագույն» կամ «Խենթ» երկուշաբթիի առթիվ կազմակերպվող կառնավալը կարելի է իրավամբ փողոցային կատակերգություն համարել: Հումորի ու երգիծանքի օգնությամբ առավել սուր ու ընդգրծված են ներկայացվում սուր հասարակաան տարաձայնություններն ու քաղաքական գործիչների անհեթեթ ու զավեշտական կողմերը: Ակնկալվում էր,որ միայն Էսսենում կառնավալը պետք է մոտավորապես 80 հազար հանդիսատես ունենար : Ռեքլինհաուզենում անցած տարի տոնակատարություններին շուրջ 100 հազար մարդ էր հետեւել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ