News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ աջ ազդրի եւ հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել  1969թ. ծնված Ա.Թորոյանը եւ 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետեւանքով վերջիններիս պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Կ.Աբրահամյանի գրասենյակային տարածքում։

Դեպքի վայրի զննությամբ գրասենյակի մուտքի մոտ հայտնաբերվել են արնանման  հետքեր։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ.Աբրահամյանի բնակության վայրում, դրանց կից օժանդակ շինություններում եւ ավտոմեքենայում խուզարկություն կատարելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 4 պարկուճ, կրակված գնդակի նմանվող դեֆորմացված մետաղական կտորներ, ծխուկներ, արնանման հետքեր։ Ավտոմեքենայի խուզարկությամբ եւս  բեռնախցի գորգի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել նաեւ Կ.Աբրահամյանի կնոջ հոր տանը, որի ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ, 54 հատ փամփուշտ, երկու հատ դանակ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական եւ քրեագիտական փորձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ