News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում սննդամթերքի գնումները կարող են տղամարդկանց օգնել պայքարել սթրեսի դեմ, քանի որ այդ միջոցով նա սոցիալական խնդիր է լուծում։ Այս մասին փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հոգեբան Աննա Բադալյանը։

Նրա խոսքով՝ շոփինգը մարդկանց վրա տարբեր ազդեցություն է ունենում։ «Երբ մարդ տեսնում է բազմազանություն, տարբեր գներ, նա կարող է դեպրեսիայի մեջ ընկնել։ Դա կարող է մոլուցքի վերածվել։ Սակայն կարող են լինել նաեւ ճանաչողական զգացողություններ»,- նշել է Բադալյանը։

Հոգեբանի կարծիքով գոյություն ունի հակասթրեսային մեխանիզմ, որը կարող է մշակել յուրաքանչյուր մարդ իր համար։ «Տղամարդուն օրինակ կարող են օգնել սննդամթերքի գնումները, քանի որ դրանով նա սոցիալական խնդիր է լուծում։ Կանանց մոտ ավելի շատ զարգացած է հագուստ եւ տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»,- հավելել է Աննա Բադալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ