News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում եւ շուրջ 600 աշխատակից: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 8-ին, քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթեւեկելի հատվածների, այլեւ մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների եւ կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման ու ձնահեռացման հարցում:

Հանձնարարվել է տնտեսվարողներին եւս մեկ անգամ հիշեցնել  Երեւանի ավագանու համապատասխան որոշումով հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պարտավորության մասին՝ անբարեխիղճ տնտեսվարողներին էլ ենթարկել վարչական պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ