News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, խստորեն հետեւելու են մանկապարտեզներում եւ դպրոցներում մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել անակնկալ ստուգայցեր քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ եւ մանկապարտեզներ:

«Տեղերում մանրակրկիտ ուսումնասիրեք մասնավորապես դպրոցների բուֆետների աշխատանքն ու խստորեն հետեւեք մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը: Նաեւ շարունակեք խստորեն վերահսկել մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի` ընդհուպ աշխատանքից հեռացման:

Տպել
Ամենաշատ