News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ նախագահությունն օրերս հավանություն է տվել ՀՀ ԳԱԱ-ի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2015թ-ի հաշվետվությանը:

Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետեւյալ հարցերը՝

• Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները

• Արփա-Սեւան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը

• «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի եւ գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը

• Սեւանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը եւ հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին

• «Սեւանի իշխանի աճեցման մոդելային  ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը

• Սոթքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը

• Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը

• Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը եւ դրանց վերացման պայմանները

• Սեւանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման եւ թափոնների  մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության եւ կանխարգելման միջոցառումները

• Սեւանա լճի ձկնատեսակների եւ խեցգետնի, այլ ջրային եւ ցամաքային բույսերի եւ կենդանիների արհեստական եւ բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին,  Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին:

Տպել
Ամենաշատ