News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր վաղ առավոտից Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են սկսվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Հարավային ռազմական օկրուգի զորքի, ինչպես նաեւ Օդադեսանտային զորքի եւ ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում մարտունակության անսպասելի ստուգումներ են սկսվել», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ այսօր առավոտյան՝ ժամը հինգից, Հարավային ռազմական օկրուգի զորքը, Օդադեսանտային զորքերի եւ ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորները բերվում են մարտունակության  «Լիակատար»  վիճակի։ Այդ պահից մենք սկսել ենք զորքի մարտունակության ստուգումը Հարավարեւմտյան ռազմավարական ուղղությամբ», — ասել է նա:

Շոյգուն նշել է, որ ստուգման ընթացքում անհրաժեշտ է գնահատել տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներին հակազդելու Հարավային ռազմական օկրուգի պատրաստությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ