News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

«Այս պահի դրությամբ քաղաքական համակարգում անհրաժեշտ կոնսենսուսի բացակայության պատճառով չենք առաջադրում թեկնածու»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ առայժմ չի կարող նշել, թե ներկայացվածներից ում թեկնածությունը կպաշտպանեն։

«Մեզ համար սկզբունքային է, թե ինչպես են պատկերացնում թեկնածուները ՄԻՊ-ի աշխատանքը, հատկապես սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո»,-ասաց Միասյանը՝ նշելով, որ թեկնածուններից որեւէ մեկին պաշտպանելու հարցում կկողմնորշվեն հանձնաժողովի նիստում։

Հարցին, թե իշխանության թեկնածուի օգտին կքվեարկե՞ն, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող բացառել կամ միանգամից պնդել, որ կողմ կլինեմ, որովհետեւ  կախված է նրանից, թե ինչ հայեցակարգով են ներկայացնելու թեկնածուներն իրենց պատկերացումները։ Կգա օրը, բարին էլ հետը»։

Նշենք, որ առաջադրվել է երեք թեկնածու։ ՀՀԿ-ն առաջադրել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանին, իսկ ԲՀԿ-ն՝ Մակար Եղիազարյանին։ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը թեկնածու չեն առաջադրել։ ՕԵԿ-ը պաշտպանելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ