News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն օրական 300 հազար բարել նավթ կմատակարարի եվրոպացի հաճախորդներին:   Total–ն արդեն պատրաստ է օրական 160 հազար բարել ներմուծել: Պատժամիջոցների վերացումից հետո առաջին արեւմտյան ընկերությունը սկսել է իրանական նավթի տեղափոխումը: 

Իրանը նախատեսել է օրական  300 հազար բարել վաճառել եվրոպացի հաճախորդներին, հայտնել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն: 

Հունվարի սկզբին Իրանի իշխանությունները կարգադրել էին նավթի արդյունահանումն  ավելացնել օրական  500 հազար բարելով: Մատակարարումների մնացած ծավալը կուղղվի Ասիա, տեղեկացնում է  RBK-ն: 

Զանգանեի խոսքով, ֆրանսիական Total-ը, փետրվարի 16-ից սկսած, օրական   160 հազար բարել կներմուծի: Ավելի վաղ ֆրանսիական ընկերությունում խոսում էին օրական  150 հազարից մինչեւ 200 հազար բարել գնելու մասին, բայց հրաժարվել են մեկնաբանել առաջին մատակարարումը:

 Պատժամիջոցների վերացումից հետո առաջին անգամ արեւմտյան ընկերությունները սկսել են իրանական նավթի մատակարարումներ իրականացնել, գրում է  WSJ-ն: Նավային ընկերության ներկայացուցիչների խոսքով, իրանական նավթի առաջին բեռնումն իրականացրել է Glencore ընկերությունը:  

Շատ նավատերեր հրաժարվում են իրանական նավթ տեղափոխել, որովհետեւ պահպանվում են ամերիկյան պատժամիջոցները, որոնք արգելում են իրանական կազմակերպությունների հետ դոլարով առեւտուր անել, նշում է WSJ-ն: Նավթի մեծ մասի համար դոլարով են վճարում, իսկ եվրոպական շատ ապահովագրողներ ամերիկյան ֆինանսական կառույցներ են օգտագործում կամ էլ գործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, ինչը բարդացնում է Իրանի հետ նրանց համագործակցությունը: 

Իրանական ազգային նավթային ընկերությունում (NIOC) մտադիր են հրաժարվել դոլարային հաշվարկներից: Ինչպես անցյալ շաբաթ  Reuters գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը, մատակարարված նավթի համար հաշիվները կներկայացվեն եվրոյով: Նույն տարադրամով է Թեհրանը մտադիր պահանջել արդեն իրականացված մատակարարումների դիմաց պարտքերը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ