News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլոր սիրահարների տոնից առաջ Ճապոնիայում ցանկությունների իրականացման  համար խնձորներ են հայտնվել: Ինչպես հավատացնում է արտադրողը, դրանք իրենց մեջ հատուկ ուժ են կրում, ինչպես նաեւ իդեալական ձեւ ունեն, կճեպի հագեցած մուգ գույն եւ կարմիր պտղամիս: Խնձորներն աճեցվել են Յամագատայի պրեֆեկտուրայում, որը ուժի վայր է համարվում, որովհետեւ այնտեղ երեք սրբազան լեռ կա եւ մարդու ձեռք չդիպած բնություն։  Ցանկության իրականացման համար անհրաժեշտ է ուտել խնձորը, բայց ավելի լավ է դրանով հյուրասիրել սիրելիին։ Որքան  ավելի մեծ ուշադրության արժանանա խնձորը, այնքան արագ կիրականանա ցանկությունը, այդ պատճառով արտադրողը խորհուրդ է տալիս այն շաքարաջրով պատել կամ էլ օգտագործել որպես թխվածքի լցոն: Կախարդանքն ուժեղացնելու համար խնձորի ամեն տուփում կախարդանքների գրքույկ կդրվի: Ուժի տիրապետող խնձորները չեն կարող էժան լինել, նվերային փաթեթավորմամբ մեկ խնձորի գինը 92 դոլար կկազմի, տեղեկացնում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ