News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողով  Մարդու իրավունքների պաշտպանի երկու թեկնածու է ներկայացրել փաստաթղթերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։

«Այս պահի դրությամբ Զարուհի Փոստանջյանն ու Հանրապետականի թեկնածու Արման Թաթոյանն են ներկայացրել փաստաթղերը։ Այլ թեկնածուից որեւէ փաստաթուղթ չենք ստացել»,-ասաց Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը թեկնածու չեն  առաջադրել։ ՕԵԿ-ը պաշտպանում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ