News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում նախօրեին մահացած նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել:

«Կինս հղիության ողջ ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել, կոնսուլտացիա է անցել Արտաշատի հիվանդանոցում: Հունվարի վերջին կինս վերջին կոնսուլտացիային է գնացել, բժշկուհին ասել է, թե 6-7 օր ունես, հանգիստ գնա տուն: Կինս գալիս է տուն, հետո հաջորդ օրն է  գնում հիվանդանոց, բժշկուհին տեղում չի լինում, հերթապահն էլ կեսարյան հատում անելու փոխարեն, ներարկումներ է անում, որ կինս բնական ճանապարհով ունենա»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Մակար Անտոնյանը:

Մակար Անտոնյանի խոսքով՝ բժիշկները տեղյակ էին, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:

«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասաց Մակար Անտոնյանը:

Նորածնի հայրը պատրաստվում է այսօր դիմել ոստիկանություն ու հաղորդում ներկայացնել:

Նշենք, որ ամուսինները բնակվում են Արարատի մարզի Այգեստան համայնքում, ունեն 2 դուստր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ