Սերգեյ Փարաջանովի թանգարանում օրերս տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը, որտեղ Կինոակադեմիայի նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նիստի ժամանակ Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը ներկայացրել է չորս տարվա ընթացքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները: Հենց նա էլ առաջարկել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նոր նախագահ ընտրել Հարություն Խաչատրյանին:
Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար է ընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Սպասվում է, որ արդեն մարտին կներկայացվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի առաջիկա 2 տարվա գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության նոր կանոնադրությունը: