Թուրքիայի ափերին միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Թուրքիան իր տարածքում մոտ 2.5 մլն սիրիացի եւ ավելի քան 200 հազար իրաքցի փախստական է ընդունել։ Ընդ որում, նրանցից շատերը փորձում են Թուրքիայի տարածքով հասնել Հունաստան, իսկ այնտեղից էլ՝ ԵՄ երկրներ։ Թուրքիայի ափերին Եվրոպա հասնելու փորձ կատարելիս խեղդված փախստականների թիվը հասնում է հարյուրների։