News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը ՀՀ Արդարադատության խորհրդին դիմում է ներկայացրել՝ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ Սամվել Ուզունյանը դիմումում խնդրել է նաեւ իրեն հնարավորություն տալ դատարանում աշխատանքը շարունակել որպես դատավոր:

Դիմումը ներկայացվել է օրեր առաջ:

Արդարադատության խորհուրդը դիմումը կքննարկի փետրվարի 12-ին:

Սամվել Ուզունյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է 2004թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ