News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատ շուտով ԵՏՄ անդամ երկրների համար կարող է ավելի հեշտ դառնալ ազգային արժույթով առեւտուր անելը։ Այս մասին փետրվարի 8-ին  կայացած Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղություններով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։

Նրա խոսքով՝ 2015թ. օգոստոսին այդ հարցով տեղի է ունեցել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների, կենտրոնական բանկերի ղեկավարների մասնակցությամբ ընդլայնված մակարդակով խորհրդակցություն։ Այնտեղ ներկայացվել է ԵՏՄ տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների մասին զեկույց՝ առաջարկելով խորացնել արժութային ոլորտում համագործակցությունը, այդ թվում, ինչպես ազգային արժույթով առեւտուրն ավելի շահավետ դարձնել։ Զեկույցը շուտով կդրվի ԵՏՄ Խորհրդի քննարկմանը։ «Ես հուսով եմ, որ արժույթների գործածումն ընդլայնելու գաղափարն աջակցություն կստանա վարչապետների մակարդակով։ Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտ»,- ասել է նա։

Վալովայան նշել է, որ Հայաստանի դեպքում ազգային արժույթով հաշվարկ անել՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ երկրներ հիմնական արտահանումը ռուբլով է կատարվում, իսկ ներկրումը (հիմնականում հանքային ռեսուրսներ)՝ դոլարներով։ «Արժույթների մշտական փոխարկումը «բոլորին անպիտան պատմություն է», եւ պարզեցումներն այստեղ ճիշտ տեղին կլինեն»,- հավելել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ