News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների կողմից բնակարանների գրավադրմամբ խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով այդ ոլորտը կարգավորելու նպատակով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծ է ներկայացրել:

Բագրատյանի խոսքով, շատ հաճախ բնակարանները գրավադրվում են առանց անչափահասների համաձայնության եւ դրանց բռնագրավման դեպքում խախտվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

«ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում։ Այս իրավունքն այսօր չի գործում անչափահաս (այդ թվում փոքրահասակ) քաղաքացիների պարագայում։

Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին։

Հաճախ, գրավատուների կողմից վարկերի կամ ներգրաված դրամական միջոցների չվերադարձման պարագայում, գրավառուները բռնագրավում են գրավադրած բնակարանը։ Արդյունքում՝ խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը։ Շատ երկրներում (այդ թվում՝ հետխորհրդային) արգելվում է գրավադրման դիմաց բնակարանների բռնագրավումն ու իրացումը բանկերի կողմից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ